Արագածոտնի թեմի հոգեւորականների առգրաված իրերը մասամբ վերադարձվել են

Հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմի մի շարք հոգեւորականների և Հայ Առաքելական Եկեղեցու քաղաքացիական աշխատակիցների տներում տեղի ունեցած խուզարկությունների հետևանքով առգրավված իրերի մի մասը վերադարձվել է հոգեւորականների հարազատներին։

Ինչպես հայտնի էր դարձել, խուզարկությունների ընթացքում առգրավվել էին ոչ միայն հոգեւորականներին, այլև նրանց ընտանիքի անդամներին, այդ թվում՝ երեխաներին, պատկանող անձնական իրեր, ինչպիսիք են հեռախոսները և պլանշետները։ Փաստաբանները նշել էին, որ առգրավված իրերի մեջ կային նաև անձնական և ընտանեկան բնույթի նյութեր, որոնք կապ չունեն քրեական գործի հետ։

Այժմ հայտնի է, որ առգրավված իրերի մեծ մասը վերադարձվել է։ Սակայն անձնական հեռախոսները և առգրավված գումարները դեռևս չեն վերադարձվել։

Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 29-ին նախաքննական մարմինը հայտարարել է Արագածոտնի թեմի առաջնորդի վերաբերյալ քրեական վարույթի ավարտի մասին։ Նախաքննության ընթացքում կաթողիկոսի քրոջ որդու՝ Մկրտիչ եպիսկոս Պռոշյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ կապված ընտրական հավաքին մասնակցելու իրավունքի խոչընդոտման և հավաքներին մասնակցելուն հարկադրելու հետ։ Նա կալանքի տակ է, և վարույթում մեղադրյալ են նաև թեմի հաշվապահը և դիվանապետը։