Սուրբ Ծննդյան տոնի օրը՝ Մինսկի շրջանի Օկոլիցա գյուղում գտնվող եկեղեցի այցելության ընթացքում, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը թշնամիներ չունի, սակայն գոյություն ունեն հնարավոր հակառակորդներ։
Նախագահը եկեղեցուն նվիրել է Աստվածամոր «Մինսկյան» սրբապատկերի պատճենը՝ ընդգծելով, որ այն պաշտպանում է երկիրը տեսանելի և անտեսանելի վտանգներից։ «Թշնամիներ, կարելի է ասել, չունենք, բայց, Աստված մի արասցե, հնարավոր հակառակորդներին պետք է տեսնենք։ Եվ գուցե մեր սրբապատկերը մեզ օգնի այդ հարցում»,– ասել է նա։
Բելառուսի ղեկավարը նաև հավելել է, որ սրբապատկերը մարդկանց պարգևում է հանգստություն և մխիթարություն դժվար պահերին։ Նրա խոսքով՝ երկրում կան բոլոր պայմանները մարդկանց արժանապատիվ ապրելու և իրենց ընտանիքները պահելու համար, եթե նրանք աշխատեն։
Ավելի վաղ նույն այցելության ընթացքում Լուկաշենկոն նշել էր, որ աղոթել է Բելառուսում ձյունառատ և սառնամանիքներով եղանակի համար՝ ընդգծելով, որ այդ խնդրանքը «կատարվել է նույնիսկ ավելցուկով»։