Իրանի Հայաստանում արտակարգ ու դեսպան Խալիլ Շիրղոլամին հանդես է եկել հստակ հայտարարությամբ՝ կապված Իրանի ներքին քաղաքական իրավիճակի հետ և դրա հնարավոր հետևանքների մասին։
Դեսպանը նշել է, որ Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, թե Հայաստանը կարող է դառնալ կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։ Այս մտահոգությունը, նրա խոսքով, հիմնված է Իրանում ընթացող ներքին բողոքի ակցիաների վրա։
«Հաջողելու դեպքում պարտվող կողմ է լինելու նաև Հայաստանը»,- նշել է դեսպանը՝ ընդգծելով, որ իրանական իրադարձությունների զարգացումը կարող է ունենալ անջնջելի հետևանքներ ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։
Խալիլ Շիրղոլամին նաև մտահոգություն է հայտնել այն հանգամանքի կապակցությամբ, որ շաբաթ օրվանից սկսած Իրանի դեսպանության առջև հավաքվում են քաղաքացիներ և հղում են անում անհարգալից ու վիրավորական կոչեր։ Նրա խոսքով՝ այս գործողությունները կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ։
Դեսպանը հիշեցրել է, որ Հայաստանի համար դժվարին օրերին Իրանը միշտ եղել է Հայաստանի կողքին։ Նա հստակեցրել է, որ իրենց մտահոգությունները բազմիցս փոխանցվել են Հայաստանի պատկան պետական մարմիններին։