Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների սկիզբը դրական է գնահատվում Կրեմլում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ այս շփումների կառուցողական սկիզբը դրական նշան է, սակայն պետք է հասկանալ, որ առաջին հանդիպումից նշանակալի արդյունքներ սպասելը սխալ կլինի։
Պեսկովը նշել է, որ Մոսկվան պաշտպանում է երկրի շահերը և բանակցությունների ընթացքի մասին պարբերաբար տեղեկացնում է նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա հավելել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է հաջորդ բանակցությունների շրջանակում հանդիպում։