ՀՀ պատգամավորների խումբ կգործուղվի Ժնև

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ պատգամավորների խումբ կկատարի աշխատանքային այց դեպի Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)։

Այս մասին տեղեկացվել է Ազգային ժողովի նախագահի կողմից թողարկված կարգադրության հիման վրա։ Պատգամավորների այցը նախատեսված է դեկտեմբերի 8-12-ի ընթացքում։

Խմբի կազմում են պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Քրիստինե Պողոսյանը, Արտյոմ Մեհրաբյանը և Մարինա Ղազարյանը։ Նրանք կմասնակցեն «Անվտանգության ոլորտի կառավարման եւ վերահսկողության խթանումը Հայաստանում» թեմայով ճանաչողական աշխատանքներին։