Հունվարի 8-ին տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ալեքսանդրա Քոուլին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն քննարկել են անցած տարվա դեկտեմբերին ԱԽ քարտուղարի Միացյալ Թագավորություն կատարած այցի արդյունքները։ Կողմերը վերլուծել են ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Հանդիպողները բարձր գնահատեցին երկկողմ փոխգործակցության շարունակական զարգացումը և խորացումը բազմաոլորտ ծավալներով։ Նրանք վերահաստատեցին իրենց երկուստեք հանձնառությունը երկկողմ փոխգործակցությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու համար։
Զրույցի ընթացքում նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ։