Ուկրաինայի անվտանգության բլոկի կադրային փոփոխություններ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է կատարել կարևոր կադրային փոփոխություններ՝ ուղղված ազգային անվտանգության և պաշտպանության համակարգին։

Առաջին փուլում նախատեսվում է ազատել Ռուստեմ Ումերովին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղարի պաշտոնից։ Նրան նշանակելու են նախագահի խորհրդական կամ օգնական՝ ազգային անվտանգության հարցերով։ Այս մասին հայտնում է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։

ԱԱՊԽ քարտուղարի պաշտոնը առաջարկվել է նաև Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Վասիլի Մալյուկին, սակայն վերջինս հրաժարվել է այդ առաջարկից։

Այս քայլը, ըստ տեղեկությունների, նախագահի կողմից կատարվում է անվտանգության բլոկի ներսում դերաբաշխումը վերաձևակերպելու նպատակով՝ պահպանելով Ումերովին իր անմիջական շրջապատում։

Ավելի վաղ նախագահ Զելենսկին արդեն իսկ իրականացրել էր մի շարք կադրային փոփոխություններ։ Նա ազատել էր հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Սերգեյ Անդրուշչենկոյին և այդ պաշտոնում նշանակել ռազմական հակահետախուզության նախկին ղեկավար Ալեքսանդր Դուբրովինին։ Բացի այդ, նա պաշտոնանկ էր արել Սերգեյ Պոկլադին՝ նրան միաժամանակ նշանակելով ծառայության առաջին փոխնախագահ։