Վերջին շաբաթներն իմ աղբյուրների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությունում տիրում է լարված և անառողջ մթնոլորտ։ Խմբակցության անդամները մրտում են միմյանց դեմ, յուրաքանչյուրը փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ մյուսներին ներկայացնելով որպես իրենց մրցակից։
Այս լարվածության հիմնական պատճառը փետրվարին կայանալիք ՔՊ համաժողովն է, որտեղ պետք է ձևավորվի նախընտրական ցուցակը։ 280 առաջարկվող անունից պետք է ընտրել 50-ին, որոնք կզբաղեցնեն ցուցակի առաջին տեղերը։ Այս ընտրության պայքարը դարձել է անզիջում, և յուրաքանչյուր պատգամավոր փորձում է հնարավորինս բարձր հորիզոնականներում տեղ գրավել։
Խմբակցության ներկայացուցիչները նույնիսկ վախենում են խոսել միմյանց հետ՝ խուսափելու համար ագրեսիվ վարքագիծից։
Այս մթնոլորտի հետևում կանգնում է նաև պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ խմբակցության ընդհանուր դիրքորոշումը։ Ըստ իմ աղբյուրների՝ խմբակցության գրեթե բոլոր անդամները նրա նկատմամբ ագրեսիվ են տրամադրված և «թույն են շնչում» նրա հանդեպ, քանի որ նա կորցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահությունը։