ՀՀ ԱԳ նախարարը աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում

Հունվարի 26-28-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ՝ մասնակցելու մի շարք միջոցառումների։

Այցի հիմնական կենտրոնում կլինեն Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումները։

Հունվարի 28-ին նախարար Միրզոյանը կհանդես գա ելույթով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում։ Այս հանդիպումը կլուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ։

Այցի օրակարգում նաև նախատեսված են բազմաթիվ երկկողմ հանդիպումներ։