5 տարի հետևողական հետապնդումից հետո Արա Մկրտչյանը արդարացվել է, սակայն դատախազությունը հրաժարվում է օրենքով սահմանված պարտավորությունը կատարել

ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր, Արա Մկրտչյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որը հետևողականորեն իրականացվել է 5 տարի, ավարտվել է արդարացմամբ։

Ինչպես պարզ դառնում է Datalex տեղեկատվական համակարգի տվյալներից, 2025 թվականի նոյեմբերի 25-ին Արա Մկրտչյանի արդարացման վերաբերյալ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։

Համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի՝ այն մարմինը, որը հարուցել է քրեական հետապնդում, պարտավոր է հրապարակային ներողություն հայցել արդարացված անձից։ Սակայն, դատախազությունը հրաժարվում է իրականացնել այս պարտադիր պահանջը՝ ներողություն խնդրելով Արա Մկրտչյանից։

Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ դատախազությունը ոչ միայն հետևում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգներին՝ իրականացնելով տարիներով տևած հետապնդումներ, այլև խախտում է օրենքը՝ պարտադիր պահանջը չկատարելով։