Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ը կմասնակցի Ստամբուլում կայանալիք Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։
Այս մասին տեղեկացվել է Ազգային ժողովի նախագահի կողմից կայացված կարգադրությամբ։
Պատվիրակության կազմում են նաև Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Նրանք կգործուղվեն ապրիլի 14-ից մինչև 20-ը։