Հայաստանի Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնում է, որ դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Կատարի Պետության մայրաքաղաք Դոհա։
Այնտեղ նա «Դոհա ֆորում»-ի շրջանակներում կմասնակցի «Հայաստան–Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկմանը։
Քննարկմանը նրա հետ կմասնակցի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։