ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ընդունել է Բուլղարիայի նորանշանակ դեսպանին

Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիկոլա Նիկոլովի հետ հանդիպումը կայացել է դեկտեմբերի 9-ին։ Հանդիպումը տեղի է ունեցել դեսպանի հավատարմագրերի պատճենի հանձնման արարողության շրջանակում։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և նորանշանակ դեսպանը բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։

Զրույցի ընթացքում քննարկվել են տնտեսական, էներգետիկ, գիտակրթական և մշակութային ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարները։ Կողմերը նաև քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցության խորացման հնարավորությունները՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն է տրվել դեկտեմբերի 2-ին ստորագրված «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթին։

Վերջում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։