Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը քննադատել է ԱՄՆ-ի քայլը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը քննադատել է ԱՄՆ-ի որոշումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինային աջակցող բանաձևի քվեարկությանը մասնակցելուց ձեռնպահ մնալու մասին։

Իր X (Twitter) հաշվին նա նշել է, որ թեև ԱՄՆ-ը նախորդ տարի այդ բանաձևին դեմ էր քվեարկել, այժմ՝ ձեռնպահ մնալով, ցուցաբերում է «առաջընթաց»։ Սակայն, նրա կարծիքով, այս քայլը «այնուամենայնիվ խայտառակ է»։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում քվեարկության արդյունքները ցույց են տվել, որ Ուկրաինայի հակամարտությանն ու Կիևին աջակցության մասին բանաձևին կողմ է քվեարկել 107 պետություն, դեմ՝ 12-ը, իսկ 51 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, ձեռնպահ է մնացել։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աննալենա Բերբոկ-ը հայտնել է, որ ամերիկյան պատվիրակությունը նախապես փորձել է փոփոխել բանաձևի տեքստը՝ հեռացնելով «արդար խաղաղության» մասին ձևակերպումները։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը գիտակցաբար հանել է մի շարք դրույթներ, որոնք ուղղված էին Ռուսաստանի դեմ։