Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Հայաստան ԱՄՆ-ից իր պաշտոնական այցից հետո։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավարտել է ԱՄՆ-ում իր պաշտոնական այցը և վերադարձել Հայաստան։ Այս մասին նա հայտնում է իր սոցիալական ցանցերի էջերում՝ տեղադրելով «Հասանք տուն» գրառումը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կարոտել է Հայաստանը և վերադառնում է «խաղաղության ավելի մեծ վստահությամբ»։

Վարչապետի այցի հիմնական կետերից մեկը Վաշինգտոնում տեղի ունեցած Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին մասնակցությունն էր։