Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված հարձակման հետևանքով Սմոլենսկի մարզի Դորոգոբուժ քաղաքում գտնվող «ՊԱՕ Դորոգոբուժ» քիմիական ձեռնարկության տարածքում տեղի ունեցած պայթյուններում զոհվել է չորս մարդ, իսկ տասը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Ինչպես հայտնի դարձավ, բոլոր տուժածները գործարանի աշխատակիցներ են և արդեն տեղափոխվել են բժշկական հաստատություններ։ Նրանց առողջական վիճակի մասին մանրամասն տեղեկություններ առայժմ չեն հրապարակվել։
Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայությունները, որոնք հաջողությամբ տեղայնացրել են հրդեհի օջախները։ Քննարկվում է նաև մոտակա բնակավայրի բնակիչների հնարավոր տարհանման հարցը՝ ապահովելու նրանց անվտանգությունը։ Պայթյունների հետևանքները և գործարանի ենթակառուցվածքների վնասվածքի աստիճանը կգնահատեն Ռոստեխնադզորի և Ռոսպրիրոդնադզորի մասնագետները։
Հիշյալ գիշեր Ռուսաստանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Սմոլենսկի մարզում, ՌԴ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է 69 ուկրաինական անօդաչու սարք։ Դրանցից 14-ը խոցվել են հենց Սմոլենսկի մարզի տարածքում։ Տեղի բնակիչների հաղորդմամբ՝ պայթյունների ալիքը զգացվել է «երկրաշարժի պես», իսկ պայթյունների ձայները լսվել են ամբողջ գիշեր։