ՔՊ-ում սպասում են ընտրությունների արդյունքներին․ Պաշտոնանկություններն ու նոր նշանակումները կախված են ընտրողների վստահությունից

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունում սրտատրոփ սպասում են կիրակի օրվան, երբ կհրապարակվեն խորհրդարանական ընտրությունների վերջնարդյունքները։ Կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կադրային որոշումներ կկայացնի միայն ընտրությունների արդյունքների հստակեցումից հետո։

Կուսակցության ներքին շրջանակներում ընդգծվում է, որ կայացվելիք որոշումները կառաջնորդվեն ընտրողների վստահության ցուցանիշներով։ Այսպիսով, այն պաշտոնյաներն ու կուսակիցները, որոնք չեն կարողացել ապահովել բարձր տոկոսներ իրենց վարչական տարածքներում, ենթարկվելու են պաշտոնանկության կամ նոր պաշտոն չեն ստանա։

Այս պարտադիր «կադրային սեղմումը» հատկապես անհանգիստ է դարձրել մարզպետների շրջանակներում։ Քանի որ նրանք ի պաշտոնե համարվում են իրենց մարզերի ընտրական շտաբների ղեկավարներն ու տարածքներում գրանցված արդյունքների գլխավոր պատասխանատուները, նրանց՝ պաշտոնում մնալ-չմնալու հարցը հիմա ամբողջությամբ կախված է ՔՊ-ի ընդհանուր արդյունքներից։

Ըստ աղբյուրների՝ կուսակցության ներկայացուցիչները հատկապես դժգոհ են Լոռվա և Շիրակի մարզերի ընտրական արդյունքներից։ Նիկոլ Փաշինյանը, որին հաճախ անվանում են «դեմոկրատ», որոշել է պատժել ոչ միայն այն պաշտոնյաներին, որոնք փորձել են ազդել ազատ կամարտահայտության վրա, այլև նրանց, ովքեր, իրենց վարչական լծակները բավարար չափով չեն կիրառել կամ ընտրողներին տեռորի չենթարկել։